19:10  ,  17 դեկտեմբերի, 2014

«Ռեալի» ֆուտբոլիստները՝ լողավազանում (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսը, Տոնի Կրոսը եւ Պեպեն Մարոկկոյում ընթացող աշխարհի 2014թ․ ակումբային առաջնության կիսաեզրափակիչում մեքսիկական «Կրուս Ասուլի» նկատմամբ հաղթանակից հետով երականգնվել են հյուրանոցի լողավազանում։

«Առավոտը՝ մարզասրահում։ Ֆիզիոթերապիա եւ ջրային պրոցեդուրաներ 2 «գազանների» հետ»,- Twitter-ում գրել է Սերխիո Ռամոսը։

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ռեալը» մրցելու է «Սան Լորենցո» (Արգենտինա) - «Օկլեյդ Սիթի» (Նոր Զելանդիա) զույգի հաղթողի հետ:

Bild auf Twitter anzeigen

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում