16:43  ,  17 դեկտեմբերի, 2014

Արթուր Եդիգարյանը հնարավոր է միանա Վարդան Մինասյանի թիմին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը մոտ է ղազախական «Տոբոլ» տեղափոխվելուն, հայտնում է sports.kz-ն: 27-ամյա ֆուտբոլիստը 2013-ից խաղում է  Ղազախստանում եւ «Կայրաթի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Ենթադրվում է, որ գործարքը կարող է կայանալ 2015-ի հունվարին: «Տոբոլը» գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը եւս կարող է տեղափոխվի «Տոբոլ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով