01:21  ,  17 դեկտեմբերի, 2014

Աշխարհի ակումբային առաջնություն. «Ռեալը» չունեցավ խնդիրներ

Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 4:0 հաշվով հաղթեց մեքսիկական «Կրուս Ասուլին»: Իսպանական ակումբի կազմում մեկական անգամ աչքի ընկան Սերխիո Ռամոսը, Քարիմ Բենզեման, Գարեթ Բեյլը եւ Իսկոն: 40-րդ րոպեին «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հետ մղեց 11 մետրանոց հարվածը: Դարպասապահը 11 մետրանոցն է հետ մղում երկրորդ անընդմեջ խաղում:

Եզրափակիչում Կարլո Անչելոտիի թիմը կմրցի «Սան Լորենցո» - «Օկլեյդ Սիթի» զույգի հաղթողի հետ:

Աշխարհի ակումբային առաջնություն

«Կրուս Ասուլ» - «Ռեալ»՝ 0:4

Սերխիո Ռամոս, 15, Քարիմ Բենզեմա, 36, Գարեթ Բեյլ, 50,  Իսկո, 72 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում