11:10  ,  15 դեկտեմբերի, 2014

BBC. Ռոնալդուն ու Հեմիլթոնը լավագույնն են 2014-ին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բրիտանական BBC-ի վարկածով ճանաչվել է 2014 թվականի լավագույն արտասահմանցի մարզիկ: Պորտուգալիայի հավաքականի ավագը նախորդ մրցաշրջանում ճանաչվել էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ եւ կարող է «Ոսկե գնդակին» արժանանալ նաեւ այս տարի:

Մեծ Բրիտանիայում BBC-ն տարվա մարզիկ է ճանաչել «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին, ով այս տարի երկրորդ անգամ հռչակվել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոն: Հեմիլթոնը մրցանակաբաշխությանը ներկայացրել է իր շան հետ, փոխանցում է Autosport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում