23:51  ,  14 դեկտեմբերի, 2014

«Աթլետիկոն» պարտվեց եւ չհավասարվեց «Բարսելոնային»

Իսպանական Պրիմերայի 15-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վիլյառեալին»: Հաղթանակի դեպքում մադրիդցիները կհավասարվեցին երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային», սակայն Դիեգո Սիեմոնեի թիմը պարտվեց նվազագույն հաշվով: Հյուրերը հաղթական գոլը խփեցին վերջնամասում:

Իսպանիայի գործող չեմպիոնը 32 միավորով մնաց երրորդ տեղում: «Բարսելոնան» ունի 35 միավոր, իսկ առաջատար Մադրիդի «Ռեալը»՝ 39:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր 

«Աթլետիկո» - «Վիլյառեալ»՝ 0:1

Լուսիանո Վիետո, 84

«Սեւիլիա» - «Էյբար»՝ 0:0

«Էսպանյոլ» - «Գրանադա»՝ 2:1

Ֆելիպե Կայսեդո, 34, Կրիստիան Ստուանի, 90 – Յուսեֆ Էլ Արաբի, 61

Հեռացում՝ Խուան Կարլոս, 82 («Գրանադա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում