09:53  ,  15 դեկտեմբերի, 2014

Պեպեն միակ կենտրոնական պաշտպանն է, ով դեղին քարտ չի ստացել Պրիմերայում

Իսպանական Marca-ն հաշվել է, թե ինչքան հաճախ են կանոնները խախտում եւ դեղին քարտ ստանում Պրիմերայում հանդես եկող կենտրոնական պաշտպանները:

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Պեպեն միակ առանցքային կենտրոնական պաշտպանն է, որ ով չի զգուշացվել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Հաշվարկը կատարվել է 40 պաշտպանների միջեւ:

Պեպեն Պրիմերայի 12 խաղերում կանոնները խախտել է ընդամենը 5 անգամ: Նրա ակումբակից Սերխիո Ռամոսը թույլ է տվել 25 խախտում՝ ստանալով 5 դեղին քարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում