17:31  ,  14 դեկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Կվերադառնամ ավելի ուժեղ

Բեռլինի «Հերտայի» դեմ Բունդեսլիգայի 15-րդ տուրի խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ ջերմ բարեմաղթանքների համար: Հուսով եմ` վնասվածքից հետո կվերադառնամ ավելի ուժեղ: Վստահ եմ, որ 2015 թվականը հաջող տարի է լինելու մեր ակումբի համար: Կանեմ ինձանից կախված ամեն բան, որպեսզի երջանկացնեմ ձեզանից յուրաքանչյուրին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը, ով վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 6 շաբաթ:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը մկանային վնասվածք էր ստացել դեկտեմբերի 13-ին Բեռլինում, որտեղ 33-րդ րոպեին հարվածի պահին ձգել էր ազդրի մկանը՝ չկարողանալով շարունակել «Հերտայի» դեմ խաղը: Նրա մոտ ախտորոշվել է մկանի կտրվածք: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում