22:50  ,  13 դեկտեմբերի, 2014

«Վալենսիան» հաղթեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Վալենսիան» ալժիրցի Սոֆիան Ֆեգուլիի դուբլի օգնությամբ 3:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռայո Վալեկանոյին»: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Վալենսիացիները 28 միավորով 5-րդ տեղում են: 

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վալենսիա» - «Ռայո Վալեկանո»՝ 3:0

Սոֆիան Ֆեգուլի, 13, 34, Պաբլո Պիատի, 36

Հեռացում՝ Անդրե Գոմես, 71 («Վալենսիա»)

«Կորդոբա» - «Լեւանտե»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում