15:53  ,  13 դեկտեմբերի, 2014

Նեյմարին կփոխարինի Պեդրոն

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Խետաֆեի» հետ խաղում բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխարեն «Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա Պեդրոն, տեղեկացնում է sportsmole-ն: Հիշեցնենք, որ բրազիլացին մարզման ժամանակ ստացել է սրունքի վնասվածք եւ թիմի հետ չի մեկնել Մադրիդ:

«Խետաֆե» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում