13:26  ,  4 դեկտեմբերի, 2014

Արթուր Աբրահամը՝ տարվա լավագույն բռնցքամարտիկ (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Boxsport ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ:

Աբրահամը տարվա բռնցքամարտիկ է ճանաչվել ամսագրի ընթերցողների եւ ժյուրիի անդամների քվեարկության շնորհիվ: Արթուրը ստացել է 1053 ձայն: Երկրորդ տեղում Վլադիմիր Կլիչկոն է (775 ձայն): Լավագույն եռյակը եզրափակել է Յոհան Պաբլո Էրնանդեսը (763 ձայն):

Աբրահամի մարզիչ Ուլի Վագները 1755 ձայնով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ: Աբրահամը 6-րդ անգամ է կարիերայում ստացել այս մրցանակը, իսկ մարզիչ Ուլի Վագները լավագույն մարզիչի մրցանակը՝ 12-րդ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում