11:42  ,  29 նոյեմբերի, 2014

«Բարսելոնան» «Ռեալի» հետ կպայքարի Ասենսիոյի տրանսֆերի համար

«Բարսելոնան» եւս մտադիր է ձեռք բերել «Մալյորկայի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին, հաղորդում է AS-ը: Ավելի վաղ նշվում էր, որ Մադրիդի «Ռեալն» արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ֆուտբոլիստի տեղափոխության մասին:

Կատալոնացիները ցանկանում են Ասենսիոյին գնել վնասվածք ստացած բելգիացի Թոմաս Վերմալենի տեղը: Միջազգային տրանսֆերների կանոնները խախտելու համար երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում տեղափոխություններ կատարելու հնարավորությունից զրկված «Բարսելոնան» կդիմի ՖԻՖԱ-ին՝ թույլտվություն ստանալու խնդրանքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում