10:57  ,  29 նոյեմբերի, 2014

Անչելոտի. Պլատինին պետք է չարտահայտվի «Ոսկե գնդակի» մասին

Մադրիդի «Ռեալը» քարոզչական հակաարշավ է սկսել «Ոսկե գնդակն» այս տարի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկին տալու տեսակետի դեմ: Արքայական ակումբի պաշտոնական հայտարարությունից հետո ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի դեմ հանդես է եկել նաեւ թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, հաղորդում է Football Espana-ն:

«Ես չեմ կարծում, որ Միշել Պլատինին ճիշտ է վարվում, երբ իր դիրքորոշումն է հայտնում «Ոսկե գնդակի» այս տարվա հնարավոր դափնեկրի մասին»,- ասել է Անչելոտին:

«Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակը» թիմային նվաճումների հետ կապ չունի: Իսկ որպես անհատական մրցանակ, այն այս տարի եւս պետք է բաժին հասնի թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում