01:23  ,  29 նոյեմբերի, 2014

«Մարսելը» հաղթեց «Նանտին» եւ ամրապնդվեց առաջին տեղում

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Մարսելն» ընդունեց «Նանտին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

«Մարսելը» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող ՊՍԺ-ն 14 խաղից հետո ունի 30 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մարսել» - «Նանտ»՝ 2:0

Ֆլորիան Տովեն, 24, Ռոդ Ֆանի, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով