00:51  ,  29 նոյեմբերի, 2014

«Բավարիան»՝ աշխարհի խոշորագույն ակումբ

Մյունխենի «Բավարիան» աշխարհի խոշորագույն ֆուտբոլային ակումբն է մարզական ընկերության պաշտոնապես գրանցված անդամների թվով, հաղորդում է Bild-ը: Պաշտոնական տվյալներով, գերմանական ակումբի անդամների թիվը հասնում է 251 հազար 315-ի:

Երկրորդ տեղում պորտուգալական «Բենֆիկան» է՝ մոտ 235 հազար մարդ: Առաջատար եռյակում է նաեւ կատալոնական «Բարսելոնան»՝ մոտ 177 հազար անդամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում