00:24  ,  29 նոյեմբերի, 2014

Գվարդիոլա. «Ոսկե գնդակը» պետք է ստանա գերմանացի խաղացող

Մյունխենի «Բավարիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ այս տարի «Ոսկե գնդակը» պետք է ստանա աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը: Գերմանացիներից հիմնական թեկնածուներն են համարվում Մանուել Նոյերն ու Թոմաս Մյուլերը:

«Բոլորի ուշադրության կենտրոնում է այժմ «Ոսկե գնդակի» թեման: «Բավարիայի» մի քանի ֆուտբոլիստներ արժանի են այդ մրցանակին: Թեկնածուների ցուցակում հայտնված բոլոր ֆուտբոլիստներն են մեծագույններից են: Մեսին ու Ռոնալդուն միշտ հիմնական հավակնորդներն են: Բայց ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ էին անում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն աշխարհի առաջնությունում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը:

Այս տարի «Ոսկե գնդակն» աշխարհի չեմպիոններից մեկին շնորհելու կողմնակից է նաեւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: «Ռեալի» ղեկավարությունը տարակուսանք է հայտնել եվրոպական ֆուտբոլի ղեկավարի ոչ չեզոք դիրքորոշման վերաբերյալ:

«Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակը կհրապարակվի դեկտեմբերի 1-ին, իսկ դափնեկիրը հայտնի կդառնա հունվարի 12-ին Ցյուրիխում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում