23:49  ,  28 նոյեմբերի, 2014

«Արսենալը» ցանկանում է գնել Յոհան Կաբային

Լոնդոնի «Արսենալը» կձգտի իրականացնել Փարիզի ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յոհան Կաբայի տեղափոխությունը, հաղորդում է telegraph-ը: 28-ամյա ֆուտբոլիստին գնելու առաջարկով անգլիական ակումբը ՊՍԺ-ին կդիմի արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Կաբայի օգնությամբ կլրացնի վնասվածք ստացած Ջեք Ուիլշիրի բացակայությունը:

Կաբայն ընթացիկ մրցաշրջանում 12 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ում եւ խփել է 1 գնդակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում