23:32  ,  28 նոյեմբերի, 2014

41-ամյա Ռոժերիո Սենին եւս կես տարի չի ավարտի կարիերան

Բրազիլական «Սան Պաուլոն» երկարաձգել է պայմանագիրը դարպասապահ Ռոժերիո Սենիի հետ: 41-ամյա ռեկորդակիր դարպասապահը հանդես կգա մինչեւ 2015թ. օգոստոսի 5-ը, հաղորդում է Globo-ն: Սպասվում էր, որ արդեն դեկտեմբերին Սենին կավարտի կարիերան:

2002թ. աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի կազմում չեմպիոն դարձած Ռոժերիո Սենին հայտնի է դարպասապահների ռմբարկուական ռեկորդով: 22 տարվա կարիերայի ընթացքում նա դարձել է 121 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս