23:11  ,  28 նոյեմբերի, 2014

62-ամյա Միկի Ռուրկը հաղթեց նոկաուտով

Մոսկվայում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հոլիվուդյան աստղ Միկի Ռուրկը նոկաուտով պարտության մատնեց Էլիոթ Սեյմուրին: 62-ամյա Ռուրկը մենամարտն ավարտեց արդեն երկրորդ ռաունդում:

Կինոդերասանի կարիերայից բացի Միկի Ռուրկը պրոֆեսիոնալ ռինգում նախքան այս անցկացրել է ութ մենամարտ: Դրանցից վեցում ամերիկացին հաղթել է, երկուսն ավարտել է ոչ ոքի: Մոսկվայում կայացած մենամարտը համարվել է ցուցադրական: Ռուրկի վիճակագրությունում փոփոխություն չի գրանցվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս