22:17  ,  28 նոյեմբերի, 2014

Գագիկ Առաքելյանի հուշամրցաշար. Առաջին օրվա հաղթողները (ֆոտո)

Հայտնի են նոյեմբերի 28-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկած միջազգային մրցաշարերի հաղթնղ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Առաքելյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 18-րդ երիտասարդական մրցաշարի առաջին օրվա հաղթողները։ Մրցագորգ դուրս եկան 50, 60, 74 եւ 96 կգ քաշային կարգերի մարզիկները:

50 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Ռազմիկ Միսակյանը, 60 կգ-ում՝ Գագիկ Ակուլյանը, 74 կգ քաշային կարգում՝ Տիգրան Մնացականյանը եւ 96-ում՝ Ռազմիկ Պողոսյանը։

Հուշամրցաշարի վերջին օրը՝ նոյեմբերի 29-ին մրցագորգ դուրս կգան՝ 55, 66, 85, 120 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները։

Լուսինե Շահբազյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում