21:07  ,  28 նոյեմբերի, 2014

Լիմասոլ. Սիմոն Մարտիրոսյանն անձնական քաշով զիջեց չեմպիոնական տիտղոսը

Կիպրոսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշայինների պայքարում նվաճեց երկամարտի արծաթե մեդալը՝ միայն անձնական քաշով զիջելով հաղթող դարձած ռուսաստանցի Մարչել Գույդյային: Մոլդովացի ծանրորդն այս տարվանից է ներկայացնում Ռուսաստանը: Երկու մարզիկներն էլ երկամարտում հավաքեցին 394 կգ:

Սիմոն Մարտիրոսյանը 184 կգ արդյունքով (այս տարիքային խմբի աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ է) հաղթեց պոկում վարժությունում՝ 9 կգ-ով գերազանցելով Գույդյային, սակայն հրում վարժությունում ռուսաստանցին բարձրացրեց 219 կգ, իսկ Մարտիրոսյանը՝ 210 կգ: Հայ ծանրորդի անձնական քաշը 104.65 կգ է, իսկ ռուսաստանցունը՝ 99.90: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով