20:51  ,  28 նոյեմբերի, 2014

Բեկենբաուեր. Աղոթում եմ Պելեի համար

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ, լեգենդար գերմանացի ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը նշել է, որ հոգով Պելեի հետ է եւ աղոթում է ընկերոջ ապաքինման համար:

«Հույս ունեմ, որ ընկերս շուտով կառողջանա: Ես աղոթում եմ Պելեի համար»,- Թվիթերում գրել է Բեկենբաուերը:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Պելեն երկու անգամ հոսպիտալացվել է երիկամների եւ միզուղիների խնդիրների պատճառով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս