20:02  ,  28 նոյեմբերի, 2014

Ֆալկաոն պատրաստ է «Հալ Սիթիի» դեմ խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն լիովին ապաքինվել է վնասվածքից եւ  պատրաստ է առաջիկա հանդիպմանը: Նա կմասնակցի «Հալ Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ խաղացել է Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում: «Վեստ Բրոմվիչի» հետ հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:

Նոյեմբերի 29-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում