19:25  ,  28 նոյեմբերի, 2014

Թիերի Անրին ցանկանում է վերադառնալ «Արսենալ»

Շատ կցանկանայի Լոնդոնի «Արսենալին» տեսնել Չեմպիոնների լիգայի գավաթով, ես շատ եմ ցանկանում օգտակար լինել այդ ակումբին, ասել է «Նյու Յորք Ռեդ Բուլզի» ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին, որը մտադրություն է հայտնել ֆուտբոլիստի կարիերան ավարտել «Արսենալում»:

«Կարիերաս ավարտելու մասին որոշում դեռ չեմ ընդունել: Սակայն կարող եմ հստակ ասել, որ մնալու եմ ֆուտբոլում եւ զբաղվելու եմ իմ կյանքի գործով: Կարող լինել մարզիչ, խաղացող մարզիչ կամ խորհրդատու: Ցանկանում եմ մոտ լինել «Արսենալին», որն իմ ակումբն է: Այդ թիմում իմ ելույթների տարիներին չկարողացանք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Շատ եմ ցանկանում, որ դա տեղի ունենա»,- Անրիի խոսքը մեջբերում է francefootball-ը:

37-ամյա Անրին «Արսենալում» հանդես է եկել 1999-2007 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում