19:39  ,  28 նոյեմբերի, 2014

«Ինտերը» կփորձի գնել Ռոբին վան Պերսիին

Իտալական «Ինտերը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի գնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիին, հաղորդում է The Telegraph-ը:

Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: Իտալական ակումբը պատրաստ է Վան Պերսիի տրանսֆերի համար առաջարկել 10 միլիոն ֆունտ ստերլինգ: Ռոբերտո Մանչինին Վան Պերսիին ձեռք բերելու ցանկություն է ունեցել նաեւ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ եղած ժամանակ:

Վան Պերսին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2012թ. օգոստոսից: 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում