17:42  ,  28 նոյեմբերի, 2014

Մուրատ Յակին. «Սպարտակի» սեփականատերը չի միջամտում

Մոսկվայի «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունը սովորություն չունի միջամտել տեխնիկական եւ ֆուտբոլային հարցերին, հայտարարել է ռուսական ակումբի շվեյցարացի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը, հաղորդում է derbund.ch-ն:

«Ակումբի նախագահը չի միջամտում տեխնիկական հարցերին: Սպորտին վերաբերող հարցերում ես ունեմ ձայնի իրավունք: Հաճախ ենք զրուցում Ֆեդունի հետ»,- ասել է Մուրատ Յակինը:

Թուրքական արմատներով շվեյցարացի մասնագետը «Սպարտակը» գլխավորում է 2014թ. ամռանից՝ փոխարինելով Դմիտրի Գունկոյին, որը պաշտոնակատար էր մարտից, Վալերի Կարպինի հեռանալուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում