16:38  ,  28 նոյեմբերի, 2014

Օզբիլիսը մարզվում է գնդակով

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ծնկի երկու վիրահատություններից հետո առաջին անգամ մարզվել է գնդակով, տեղեկացնում է ակումբի կայքը: 24-ամյա Օզբիլիսը խաղադաշտ է դուրս եկել «Սպարտակի» ֆուտբոլիստների հետ, սակայն մարզվել է անհատական ծրագրով:

«Վիրահատությունից հետո առաջին ամիսը շատ ծանր էր: Այժմ կրկին մարզվում եմ խաղադաշտում եւ օրեցօր ավելացնում եմ ծանրաբեռնվածությունը: Աշխատում եմ գնդակով եւ վերջապես կրկին ինձ զգում եմ ֆուտբոլիստ: Իհարկե, երկրպագուների աջակցությունը շատ օգնեց ապաքինվելու ընթացքում: Քրտնաջան կաշխատեմ, որպեսզի մրցաշրջանի գարնանային հատվածում պատրաստ լինեմ լիովին»,- ասել է Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիր - Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում