16:18  ,  28 նոյեմբերի, 2014

Պրանդելիին փոխարինել է Թուրքիայի հավաքականի մարզիչը

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի  օգնական Համզա Համզաօղլուն գլխավորել է «Գալաթասարայը», տեղեկացնում է Fanatik-ը: 44-ամյա մասնագետը թուրքական ակումբում կփոխարինի Չեզարե Պրանդելիին, ով զբաղեցրած պաշտոնից հեռացվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Անդերլեխտի» հետ խաղից հետո:

Համզաօղլուն նախկինում աշխատել է «Մալատիասպորում», «Էյուսպորում», «Դենիզլիսպորում» եւ «Ակհիասա Բելեդիեսպորում»: 2013-ից Թուրքիայի հավաքականի մարզչական շտաբում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում