15:37  ,  28 նոյեմբերի, 2014

«Սպորտինգը» մտադիր չէ գնել Նանիի տրանսֆերը

Պորտուգալական «Սպորտինգը» մտադիր չէ «Մանչեսթեր Յունայթեդից» գնել Նանիի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է Independent-ը:

28-ամյա ֆուտբոլիստը ստանում է բարձր աշխատավարձ: Նանին տարեկան վաստակում է 5 միլիոն եվրո, որը վճարում է անգլիական ակումբը: Եթե «Սպորտինգը» որոշի բաժանվել ֆուտբոլիստից, ապա Նանին ամռանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում