15:18  ,  28 նոյեմբերի, 2014

Կլոպ. Այժմ «Արսենալի» երկրպագուները չէին ցանկանա, որ գլխավորեի թիմը

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալը» գլխավորելու լուրերը:

«Չեմ կարծում, որ «Արսենալի» երկրպագուները կցանկանան ինձ տեսնել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում՝ «Էմիրեյթսում» դիտելով «Բորուսիայի» խաղը: Նրանց թիմը գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Ես էլ աշխատում եմ լավագույն ակումբներից մեկում»,- Կլոպի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ Կլոպը հայտարարել էր, որ դեմ չէ աշխատել Անգլիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս