14:50  ,  28 նոյեմբերի, 2014

ՖԻՖԱ. Տարվա լավագույն կիսապաշտպանները

ՖԻՖԱ-ն ու FIFPro-ն (Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա) ներկայացրել են 2014-ի  լավագույն կիսապաշտպաններին, ովքեր հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Ամենաշատ ներկայացուցիչ ունեն Մադրիդի «Ռեալը» եւ Թուրինի «Յուվենտուսը» (3-ական ֆուտբոլիստներ):

Ցուցակում հայտնվել են՝ Խաբի Ալոնսոն, Բաստիան Շվայնշտայնգերը (երկուսն էլ՝ «Բավարիա»), Անխել Դի Մարիան («Մանչեսթեր Յունայթեդ»), Սեսկ Ֆաբրեգասը, Էդեն Ազարը (երկուսն էլ՝ «Չելսի»), Չավին, Անդրես Ինյեստան (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը, Խամես Ռոդրիգեսը (բոլորն էլ՝ «Ռեալ»), Մեսութ Օզիլը («Արսենալ»), Անդրեա Պիրլոն, Պոլ Պոգբան, Արտուրո Վիդալը (բոլորն էլ՝ «Յուվենտուս»), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի»), հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում