14:37  ,  28 նոյեմբերի, 2014

«Միկայի» նախկին դարպասապահը հեռացել է «Տորպեդոյից»

Լիտվացի դարպասապահ Աուլյուս Կլեւինսկասը հեռացել է Մոսկվայի «Տորպեդոյից», տեղեկացնում է ակումբի կայքը: 30-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբում խաղում էր 2011-ից եւ այդ ընթացքում «Տորպեդոյի» կազմում անցկացրել է 55 խաղ:

Հիշեցնենք, որ Կլեւինսկասը 2010-ին խաղացել է Երեւանի «Միկայում» եւ 11 խաղում բաց թողել 10 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում