14:16  ,  28 նոյեմբերի, 2014

Պաչաջյանը խզել է պայմանագիրն «Ասիրիսկայի» հետ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը խզել է պայմանագիրը շվեդական «Ասիրիսկայի» հետ:

«Այսօր պաշտոնապես խզեցի պայմանագիրս «Ասիրիսկայի» հետ եւ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում եմ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարներին, երկրպագուներին, մարզիչներին եւ ֆուտբոլիստներին։ Ակումբին հաջողություն եմ մաղթում հաջորդ մրցաշրջաններում»,- ֆեյսբուքյան էջում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Պաչաջյանը «Ասիրիսկա» էր տեղափոխվել 2013-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս