13:54  ,  28 նոյեմբերի, 2014

Կոենտրաու. Խայտառակություն կլինի, եթե Ռոնալդուն չստանա «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն հայտարարել է, որ 2014-ի լավագույն ֆուտբոլիստ պետք է ճանաչվի Կրիշտիանու Ռոնալդուն:

«Խայտառակություն կլինի, եթե Կրիշտիանու Ռոնալդուն չստանա «Ոսկե գնդակը»: Այն անհատական մրցանակ է, այլ ոչ թիմային: Նրա արդյունքը Չեմպիոնների լիգայում ցնցող է: Պետք է հաշվի առնել նաեւ ընթացիկ մրցաշրջանում նրա արդյունավետ խաղը: Այս տարի ամեն ինչ պարզ է: «Ոսկե գնդակը» պետք է ստանա Ռոնալդուն»,- Կոենտրաուի խոսքը փոխանցում է A Bola-ն:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս