13:36  ,  28 նոյեմբերի, 2014

ՈւԵՖԱ. Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Մադրիդի «Աթլետիկոն» ունի երկու ներկայացուցիչ, իսկ մյուս ակումբները՝ մեկական: 5-րդ տուրում Լիոնել Մեսին, Սերխիո Ագուերոն եւ Մարիո Մանջուկիչը դարձան հեթ-տրիկի հեղինակ:

Դարպասապահ՝ Էմիլիանո Մարտինես («Արսենալ»):

Պաշտպաններ՝ Խուանֆրան («Աթլետիկո»), Միկել Սան Խոսե («Աթլետիկ»), Չանսել Մբեբա («Անդերլեխտ»), Այմեր Ադենոուր («Մոնակո»):

Կիսապաշտպաններ՝ Հեկտոր Հերերա («Պորտու»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»), Նանի («Սպորտինգ»):

Հարձակվողներ՝ Մարիո Մանջուկիչ («Աթլետիկո»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում