13:19  ,  28 նոյեմբերի, 2014

Տոնի Կրոս. Արդեն սկսում եմ հոգնել

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը դժգոհել է հոգնածությունից:

«2014-ին «Բավարիայի» կազմում մասնակցել եմ գրեթե բոլոր խաղերին: Հետո խաղացի աշխարհի առաջնությունում, իսկ այժմ առանց փոխարինման՝ «Ռեալում»: Երբեք չէի եղել այսքան ծանրաբեռնված: Իսպանիայի առաջնությունում հունվարին չկա դադար, ինչպես Բունդեսլիգայում: Սկսում եմ հոգնել եւ անհամբեր սպասում եմ ամռանը»,- Կրոսի խոսքը փոխանցում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ Կրոսն այս ամռանն էր «Բավարիայից» տեղափոխվել «Ռեալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում