12:36  ,  28 նոյեմբերի, 2014

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Կրուզեյրոյի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել բրազիլական «Կրուզեյրոյի» կիսապաշտպան Լուկաս Սիլվային, տեղեկացնում է Marca-ն: Մադրիդյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 12 միլիոն եվրո, սակայն «Կրուզեյրոն» Սիլվայի տրանսֆերը գնահատում է 15 միլիոն եվրո:

«Ռեալը» ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանության կենտրոնը, քանի որ Մոդրիչը ստացել է վնասվածք, իսկ Խեդիրան պատրաստ չէ ֆիզիկապես: Իսպանական ակումբը Սիլվայի տրանսֆերը ցանկանում է իրականացնել 2015-ի ձմռանը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրուզեյրոյի» հետ ավարտվելու է 2017-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում