11:46  ,  28 նոյեմբերի, 2014

Պելեն հերքել է, որ տեղափոխվել է վերակենդանացման բաժին

74-ամյա Պելեն խոսել է առողջական վիճակի մասին:

«Ողջունում եմ բոլորին: Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ ինձ մոտ չկան առողջական լուրջ խնդիրներ: Չեմ տեղափոխվել վերակենդանացման բաժին, այլ՝ հատուկ սենյակ: Այդ ամենն արվել է գաղտնիության նկատառումներով:

Շնորհակալ եմ աջակցության համար: Իմ հիվանդությունը լուրջ չէ: Անհամբերությամբ սպասում եմ Ամանորին, որը կնշեմ ընտանիքիս հետ»,- թվիթերյան էջում գրել է Պելեն:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում