10:37  ,  28 նոյեմբերի, 2014

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Ռոմա»

Անգլիական «Տոտենհեմի» ռումինացի պաշտպան Վլադ Կիրիկեշը համաձայնել է տեղափոխվել իտալական «Ռոմա», տեղեկացնում է Sky Sport Italia-ն: Գործարքն իրականացնելու համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռոման» պետք է պայմանավորվի լոնդոնյան ակումբի հետ:

Կիրիկեշն ընթացիկ մրցաշրջանում երեք խաղ է անցկացրել «Տոտենհեմի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում