09:53  ,  28 նոյեմբերի, 2014

Լեմպարդ. Ագուերոն նույնիսկ կարող է գերազանցել Մեսիին եւ Ռոնալդուին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գովեստի խոսքեր է ասել արգենտինացի Սերխիո Ագուերոյի մասին, ով Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայում խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

«Ագուերոն կարող է հասնել Ռոնալդուի եւ Մեսիի մակարդակին: Նա մոտ է դրան եւ ամեն ինչ կախված է Ագուերոյից: Եթե արգենտինացին կարողանա պահպանել մարզավիճակը, ապա նաեւ կարող է գերազանցել նրանց: Սերխիոն աշխարհի լավագույն հարձակվողներից է: «Բավարիայի» հետ խաղում հիանալի օգտագործեց պահերը եւ պետք է շարունակի նույն ոգով»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Tuttomercatoweb-ը:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում