00:55  ,  28 նոյեմբերի, 2014

Ռոնալդուն կմեկնի Անգոլայի մայրաքաղաք

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել է անգոլական «Կաբուշկորպի» հրավերը եւ կայցելի այդ երկրի մայրաքաղաք Լուանդա, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Պորտուգալացի ֆուտբոլիստը կմասնակցի բարեգործական միջոցառմանը հաշմանդամներին աջակցելու համար: «Կաբուշկորպի» նախագահը հայտարարել է, որ Ռոնալդուի հետ եկել են համաձայնության: Այժմ քննարկվում է այցի ժամկետի հարցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում