Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել է անգոլական «Կաբուշկորպի» հրավերը եւ կայցելի այդ երկրի մայրաքաղաք Լուանդա, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Պորտուգալացի ֆուտբոլիստը կմասնակցի բարեգործական միջոցառմանը հաշմանդամներին աջակցելու համար: «Կաբուշկորպի» նախագահը հայտարարել է, որ Ռոնալդուի հետ եկել են համաձայնության: Այժմ քննարկվում է այցի ժամկետի հարցը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում