00:34  ,  28 նոյեմբերի, 2014

Պրանդելին հեռացվել է «Գալաթասարայից»

Իտալացի մասնագետ Չեզարե Պրանդելին նոյեմբերի 28-ին հեռացվել է թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը: Թուրքական ակումբի ղեկավարները մասնագետին որոշել են պաշտոնանկ անել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Անդերլեխտի» հետ խաղից հետո: «Գալաթասարայը» պարտվել է 0:2 հաշվով եւ խմբում վերջին տեղում է:

Պրանդելին «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ է նշանակվել այս տարվա հուլիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում