Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը տարան հաղթանակներ, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը խաղացին ոչ-ոքի, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց, գրում է Armchess-ը:
Կարեն Գրիգորյանը նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կմասնակցի վեց գրոսմայստերների` շրջանային մրցակարգով անցկացվելիք մրցաշարին: Կարենի մրցակիցները կլինեն չինացի Լի Չաոն, հունգարացի Բալոգ Չաբան, իսպանացիներ Միգուել Իլեսկասը, Ալվար Ալոնսոն, Մարկ Նարցիսոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում