23:19  ,  27 նոյեմբերի, 2014

Կոենտրաուն ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն մտադիր է ակումբից հեռանալ հունվարին, տեղեկացնում է Daily Mail-ը: 26-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է տրամադրվող խաղաժամանակից: Կոենտրաուն ընթացիկ մրցաշրջանում 6 խաղ է անցկացրել «Ռեալի» կազմում:

Պորտուգալացուն ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը խնդիրներ ունի պաշտպանությունում վնասվածքների պատճառով:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում