22:53  ,  27 նոյեմբերի, 2014

«Կրասնոդարը» չպահպանեց հաղթական հաշիվը «Լիլի» հետ խաղում

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում «Լիլի» հետ խաղն ավարտեց 1:1 հաշվով:

35-րդ րոպեին Արին բացել է հաշիվը, իսկ 79-ին Ռոուն ֆրանսիացիների կազմում խփել է պատասխան գոլը: «Լիլը» 4 միավորով H խմբում երրորդն է, իսկ «Կրասնոդարը» 3 միավորով վերջինն է:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

«Կրասնոդար» - «Լիլ»՝ 1:1

Արի, 35 - Նոլան Ռոու, 79 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով