21:54  ,  27 նոյեմբերի, 2014

«Դինամոն» շարունակում է հաղթանակների շարքը

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում Մոսկվայի «Դինամոն» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ հունական «Պանատինաիկոսի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անունը բացակայում էր տանտերերի հայտացուցակում:

Ռուսական ակումբը հաղթել է խմբային փուլի 5 խաղերում եւ 15 միավորով առաջին տեղում է: «Պանատինաիկոսը» 1 միավորով վերջին տեղում է:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

«Դինամո» (Ռուսաստան) - «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 2:1

Վիլյամ Վանկեր, 55, Ալեկսեյ Իոնով, 61 - Մարկուս Բերգ, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում