21:37  ,  27 նոյեմբերի, 2014

Ruhr Nachrichten. Մխիթարյանը չընդհատեց անհաջող խաղերի շարքը

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Լոնդոնի «Արսենալի» հետ խաղին: Ruhr Nachrichten-ը Մխիթարյանի խաղին տվել է 5 գնահատականը: Այդ գնահատականն են ստացել նաեւ Գինտերը, Շմելցերը եւ Իմոբիլեն, իսկ «Բորուսիայի» կազմում լավագույնը Վայդենֆելլերն է (2.5):

«Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ ընդհատել անհաջող խաղերի շարքը: Հայ ֆուտբոլիստը հազվադեպ էր մտնում պայքարի մեջ եւ ակտիվ չէր: Պիշչեկի փոխանցումից հետո լավ ընդունեց գնդակը եւ դուրս եկավ հարվածային դիրք, սակայն չգրավեց դարպասը: Ընդմիջումից հետո Մխիթարյանն աննկատ էր խաղադաշտում»,- գրել է պարբերականը:

Kicker-ը Մխիթարյանի, Գինտերի, Գրոսկրոյցի, Օբամեյանգի, Իմոբիլեի խաղին տվել է 5 գնահատականը, իսկ Կլոպի թիմում լավագույննը եղել են Վայդենֆելերը եւ Սուբոտիչը (3):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս