20:50  ,  27 նոյեմբերի, 2014

Պելեն տեղափոխվել է վերակենդանացման բաժին

Սան Պաուլուի հիվանդանոցում բրազիլացի Պելեի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ լեգենդար ֆուտբոլիստը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հայտնում է AFP-ն:

Այս տարվա նոյեմբերին 74-ամյա Պելեն երկու անգամ տեղափոխվել է հիվանդանոց: Սկզբում բրազիլացին հոսպիտալացվել էր որովայնի ցավերի պատճառով, եւ նրան վիրահատել էին՝ երիկամներից հեռացնելով քարերը: Երկրորդ անգամ Պելեն հոսպիտալացվել էր միզուղիների խնդիրների պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում