18:48  ,  27 նոյեմբերի, 2014

«Չելսիի» նախկին մարզիչը գլխավորեց Գանայի հավաքականը

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ավրաամ Գրանտը նշանակվել է Գանայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է BBC-ն: Իսրայելցի մասնագետը կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչեւ 2017թ. փետրվարը:

Թիմը գլխավորելու համար Գրանտը միանվագ կստանա 200 հազար դոլար, իսկ ամսական աշխատավարձը կլինի 50 հազար դոլար: 59-ամյա Գրանտը փոխարինեց Կվեսի Ապիային, որը աշխարհի առաջնությունում Գանայի հավաքականի անհաջող ելույթից հետո պաշտոնանկ արվեց սեպտեմբերին:

Ավրաամ Գրանտը Լոնդոնի «Չելսին» գլխավորել է 2007-2008 թվականներին: Նրա ղեկավարությամբ անգլիական ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում