16:39  ,  27 նոյեմբերի, 2014

Կարլսեն. Չեմպիոնի հավակնորդի գլխավոր թեկնածուներն են Կարուանան, Արոնյանը եւ Գրիշչուկը

2016թ. աշխարհի չեմպիոնական շրջափուլում հավակնորդներից կնշեմ Ֆաբիանո Կարուանային, Լեւոն Արոնյանին եւ Ալեքսանդր Գրիշչուկին, կանխատեսել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը Սոչիում կայացած չեմպիոնական մրցամարտում Վիշվանաթան Անանդին հաղթելուց հետո:

«Ոչ մի վայրկյան չեմ մտածել պարտության մասին: Իմ գլխում երբեք այդպիսի մտքեր չեն ծագում: Անանդի հետ 6-րդ պարտիայում նույնիսկ անհաջող ընթացքի դեպքում ես չէի մտածի պարտության մասին, կմոբիլիզացնեի բոլոր ուժերս: Ես չեմ վախենում նոր մարտահրավերներից, թեեւ գիտակցում եմ, որ գործնականում հնարավոր չէ միշտ եւ ամեն տեղ պահել արավելագույն նշաձողը: Ռապիդի եւ բլիցի մրցումներին մասնակցում են մեծ թվով շախմատիստներ, իսկ շվեյցարական մրցակարգով մրցաշարերում շատ բան կախված է հաջողությունից: Բայց ես կձգտեմ պաշտպանել բոլոր տիտղոսները: 2016թ. աշխարհի չեմպիոնական շրջափուլի հավակնորդներից կառանձնացնեմ Ֆաբիանո Կարուանային, Լեւոն Արոնյանին եւ Ալեքսանդր Գրիշչուկին»,- Մագնուս Կարլսենի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ նորվեգացի գրոսմայստերը պաշտապնեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ Անանդին պարտության մատնելով 6.5:4.5 հաշվով: Կարլսենը նաեւ արագ եւ կայծակնային խաղի աշխարհի չեմպիոնն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս